ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան ուզում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
06.10.2020 | 22:26

Թուրքիան ուզում է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք համագործակցել։ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց հարցի լուծմամբ զբաղվել է համանախագահների եռյակը՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Ճիշտ է, 30 տարվա ընթացքում ՄԽ-ը ոչ մի քայլ չի արել հակամարտության լուծման համար ու ցույց է տվել իր չկայացածությունը։ Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանախագահ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մասնակցությունն այս հարցի լուծմանը կարող է լինել կամ երկկողմ, կամ էլ բազմակողմ ձևաչափով», ասել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին հարցազրույցում։

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ